Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Դանդուռ - Портулак - Purslane

Դանդուռ - Портулак -  Purslane

Դեռեւս Հիպոկրատի ժամանակներից դանդուռն օգտագործել են անքնության դեպքում, թունավոր օձերի կծելուց առաջացած վերքերը բուժելու, եւ առհասարակ` վերքեր բուժելու համար:

 

Այն օգտագործվում է նաեւ մեղվի խայթոցի դեպքում ու դիզենտերիայի բուժման համար: Դանդուռի վերգետնյա հատվածը սպիտակուցներ, շաքար, տարբեր մակրոէլեմենտներ է պարունակում` կալցիում, մագնեզիում, նատրիում, կալիում, օրգանական թթուներ, ալկալոիդներ, սապոնիններ, գլիկոզիդներ, նորադրենալին եւ բազմաթիվ վիտամիններ: Դանդուռի տերեւները պարունակում են մոտ 300 գ վիտամին C, այլ վիտամիններ` E, PP, կարոտին, դոպամին, օրգանական թթուներ, հանքային աղեր, եւ այլն: Դանդուռի` աղցանների, ապուրների տեսքով հաճախակի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը, նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացումը: Թարմ բույսը օժտված է հակաբորբոքային, միզամուղ, լեղամուղ, շաքարի քանակությունը որոշակիորեն նվազեցնող հատկություններով: Դանդուռի թարմ բուսահյութը օգտակար է երիկամների բորբոքային հիվանդությունների, լյարդի եւ միզապարկի լորձաթաղանթի համար:

Այնպես որ, օգտակար են դանդուռի եւ սերմերը, եւ ցողունը, եւ տերեւները, եւ ծաղիկները: Գիտական բժշկության մեջ դանդուռի սերմերն ու բույսը օգտագործվում է որպես գլիստ տեսակի ճիճուների դեմ պայքարող միջոց: Դանդուռը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դանդուռի թարմ հյութն ու ջրաթուրմն ընդունում են աչքի հիվանդության ժամանակ: Այս բույսը շատ հայտնի է դարձել հատկապես

 

Կալիֆոռնիայի 1849թ. ոսկե տենդի ժամանակ, երբ թվով 10.000 ոսկի փնտրողների մոտ ցինգա էր առաջացել: Մահից փրկվել հաջողվեց միայն նրանց, ովքեր իրենց սննդի մեջ սկսեցին դանդուռ օգտագործել: Բացի միզամուղ հատկություններից, դանդուռն ունի հակաբորբոքային նշանակություն: Ժողովրդական բժշկության մեջ դանդուռն օգտագործում են մի շարք հիվանդություններ բուժելու համար: Մանրացնել դանդուռի տերեւները, լավ տրորել, դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա ու ֆիքսել: Կամ` թանզիֆի կտորը թրջել դանդուռի հյութով ու դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա: Դանդուռն օգտակար է նաեւ ստամոքսի բարձր թթվայնության ու գաստրիտի դեպքում. դանդուռի 1 գդալ չոր տերեւների վրա լցնել 1 բաժակ եռջուր ու մարմանդ կրակի վրա եռացնել 15 րոպե, հետո քամել եւ ընդունել 2-3 ճաշի գդալ` օրվա մեջ 3 անգամ, ուտելուց հետո: Այս նույն դեղատոմսով կարելի է նաեւ բուժել թութքը: Քամել դանդուռի 2 ճաշի գդալ հյութը, այն բացել մի քանի ճաշի գդալ գոլ ջրով ու հոգնա անել` օրը 2 անգամ: Կրկնել 2 շաբաթ: Թույլ արտահայտված շաքարային դիաբետի դեպքում 2 ճաշի գդալ մանրացրած դանդուռի վրա լցնել 1,5 բաժակ եռջուր, թրմել եւ խմել: Ի դեպ, դանդուռն օգտագործվում է նաեւ բացիլային դիզենտերիայի դեպքում: Սերմերն օգտագործվում են խրթեշավոր որքինի (փպՔցռփՈՑօռ սՌՔՈռ) դեպքում: 2 ճ/գ սերմերը 2 թեյի բաժակ ջրի հետ էմալապատ տարայի մեջ 2-3 րոպե եռացնել, ապա թողնել սառչի, եւ օրը 3 անգամ ուտելուց հետո 1 ճաշի գդալով խմել: Հիպոկրատի ժամանակներում դանդուռի սերմերը համարվում էին օրգանիզմը մաքրող միջոց: Ավիցենան դանդուռի մասին հիշատակել է 70 անգամ:

Դանդուռի բուն հայրենիքը Հնդկաստանն է համարվում, չնայած այն մեծ տարածում ունի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ճապոնիայում այն օգտագործվում է որպես միզամուղ եւ հակաբորբոքային միջոց: Ինչպես նաեւ՝ օգտագործվում է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, հոնորեայի, սիֆիլիտիկ արտրիտի, ավիտամինոզի, պարալիչի, ինֆեկցիոն ծագում ունեցող հիվանդությունների դեպքում: Թարմ հյութը օգտակար է աչքի հիվանդությունների դեպքում: Որոշ երկրներում այն օգտագործվում է որպես սիրտ-անոթային հիվանդությունները ապաքինող միջոց: Սերմերի ջրաթուրմն օգտակար է ստամոքսի խանգարումների եւ պսորիազի դրսեւորումների դեպքում:

Ստամոքսի խանգարումների դեպքում 1 թեյի բաժակ եռջրի մեջ լցնել 1 թեյի գդալ դանդուռի սերմեր, 2-3 րոպե եռացնել, թողնել սառչի եւ օրը երեք անգամ խմել բաժակի 1/3 չափով: Իսկ պսորիազի եւ արտաքին ուռուցքների դեպքում դանդուռի սերմերը լավ տրորել, խառնել վազելինի հետ եւ քսել մաշկի վրա:

Դանդուռ խորհուրդ չի տրվում հիպերտոնիկներին, նյարդային ջղաձգումներ ունեցողներին:

Ի դեպ, հին եգիպտացիները թարմ դանդուռը մշտապես օգտագործել են սննդի մեջ: Հիերոգլիֆներում նույնիսկ այն հիշատակվում է` Մակխ-մակայ անվամբ: Հնագույն բժշկության մեջ դանդուռն իր ուրույն տեղն է ունեցել` նաեւ գլխացավերի, կոնյուկտիվիդի, արյունաթքության, ճիճուների, ստամոքսային հիվանդությունների բուժման համար: Արաբների մոտ նույնիսկ լեգենդ կա, ըստ որի` Մոհամեդը դանդուռի միջոցով բուժել է ոտքերի հիվանդությունը` քայլելիս ոտքերը հպելով դանդուռի տերեւներին: Արաբ բժիշկ Իբն Էլ-Բենտերը դանդուռով բուժել է լյարդի, երիկամների հիվանդությունները եւ շաքարախտը: Այն օգտագործվել է նաեւ որպես արյունաստեղծ միջոց: Դանդուռի թուրմը (1 ճ/գ չոր բույսի վրա լցնել 200 մլ եռջուր, 1 ժամ թրմել եւ թողնել սառչի) խորհուրդ է տրվում տղամարդկանց` սեռական անկարողությունը բուժելու համար: Թուրմը պետք է խմել օրը 3-4 անգամ` 2 ճ/գ չափով: Դանդուռին մենք դեռ կանդրադառնանք:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. lovedacha.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ